News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բաղդադը ակտիվ դիվանագիտական ջանքեր է նախաձեռնում, որպեսզի կասեցնի Իրաքի տարածքում թուրքական ագրեսիան: Այս մասին հայտարարել է Իրաքի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Յահյա Ռասուլը, փոխանցում է Mehr-ը:

«Իրաքի արտաքին գործերի եւ դիվանագիտության նախարարությունը դիվանագիտական ջանքեր է նախաձեռնում՝ Թուրքիայի կողմից Իրաքի տարածք նորից ներխուժելու առնչությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրաքի սահմանադրությունը ընդգծում է բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, ուստի ակնկալում է, որ մյուս երկրները հարգեն Իրաքը եւ նրա ինքնիշխանությունը:

Նա ասել է, թե Իրաքը դեմ է իր տարածքի օգտագործմանը հարեւան երկրներից որեւէ մեկի դեմ ահաբեկչական գործողությունների համար՝ հավելելով, որ Թուրքիան պետք է հոգ տանի Իրաքի ինքնիշխանության մասին:

Ավելի վաղ իրաքցի պատգամավոր Ալաա Թալաբանին Իրաքի դաշնային կառավարությանը կոչ էր արել պաշտոնական դիրքորոշում ընդունել ազգային ինքնիշխանության ոտնահարման դեմ՝ վկայակոչելով Իրաքյան Քրդստանում նոր ռազմակայաններ կառուցելու Թուրքիայի մտադրությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ