News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի են ենթարկել մի երիտասարդի, որը դատապարտվել է շիաների հակակառավարական ապստամբությանը մասնակցելու համար, հայտնում է AP-ն:

Ըստ Amnesty International-ի տվյալների, անհասկանալի է, արդյո՞ք 26-ամյա Մուստաֆա բին Հաշիմ բին Իսա ալ-Դարվիշը մահապատժի է ենթարկվել անչափահաս տարիքում կատարած հանցագործությունների համար: Նա ձերբակալվել է 2015-ին՝ 2011-2012 թվականներին ընկած ժամանակահատվածում անկարգություններին մասնակցելու համար: Պաշտոնական մեղադրական եզրակացության մեջ նշված չեն ենթադրյալ հանցագործությունների ամսաթվերը, ինչը նշանակում է, որ նա այդ ժամանակ կարող էր 17 տարեկան լինել:

Կառավարությունը պնդում է, որ նա դատապարտվել եւ մահապատժի է ենթարկվել 19 տարեկանից բարձր տարիքում հանցագործությունների համար, թեեւ նրա ենթադրյալ հանցագործությունների հստակ ժամկետներ չեն նշվել:

ՆԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ նա մահապատժի է ենթարկվել այն բանից հետո, երբ նրան մեղավոր են ճանաչել զինված ահաբեկչական խմբավորմանը մասնակցելու, ոստիկանության սպաների, ոստիկանների մահափորձի, ոստիկանության պարեկների վրա կրակելու եւ Մոլոտովի կոկտեյլներ պատրաստելու համար:

Այլ մեղադրանքները ներառել են զինված ապստամբությանը մասնակցելը եւ քաոս ու միջկրոնական բախումներ հրահրելը: Հանցագործությունները տեղի են ունեցել Արեւելյան նահանգի Դամամ քաղաքում, որտեղ կենտրոնացված է սաուդյան նավթի մեծ մասը, եւ որտեղ ապրում է բնիկ շիա բնակչության զգալի մասը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ