News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

«Համաշխարհային սարդոստայնի» ստեղծողը աճուրդի կհանի դրա սկզբնական կոդը, ստեղծման մասին նամակը եւ թվային «պաստառը»՝ իր ստորագրությամբ, NFT նշանի տեսքով: Սա առաջին անգամն է, որ Թիմ Բերներս-Լին ուղիղ փող կստանա իր գյուտի համար, գրում է Forbes-ը:

World Wide Web-ի (WWW, Համաշխարհային ցանց) ստեղծող Թիմ Բերներս-Լին աճուրդի կդնի 1990-1991 թվականներին իր կողմից գրված տեխնոլոգիայի սկզբնական կոդը:

World Wide Web-ը բրաուզեր եւ խմբագիր է, որը օգտվողներին հնարավորություն է տվել ստեղծել եւ օգտագործել հղումներ, որոնք թույլ են տալիս տեղաշարժվել համակարգիչների ցանցում գտնվող ֆայլերի միջեւ, նշում է Sotheby's-ը: Տեխնոլոգիան, որը սկսվել է մեկ սերվերից եւ կայքից, վերաճել է ավելի քան 1,7 միլիարդ կայքի, որոնցից ամեն օր օգտվում է 4,6 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել