News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը պայմանավորվել են «բարձր մակարդակի» երկխոսություն սկսել Ռուսաստանի վերաբերյալ` ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի «թարմացված տրանսատլանտյան գործընկերության» շրջանակներում:

Գագաթաժողովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ ԵՄ երկու խոշոր ինստիտուտների ղեկավարների բանակցություններից հետո, ասվում է, որ իրենք «միասնական են Ռուսաստանին սկզբունքային մոտեցման հարցում» եւ «պատրաստ են վճռականորեն արձագանքել բացասական վարքի կրկնվող մոդելին»:

Նրանք նաեւ պայմանավորվել են «հորդորել Ռուսաստանին դադարեցնել քաղաքացիական հասարակության, ընդդիմության եւ անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշումները եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»:

Հայտարարությունն արվել է Ժնեւում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բայդենի հանդիպման նախօրեին:

ԱՄՆ նախագահն ու ԵՄ ղեկավարները նշել են, որ «ընդհանուր հետաքրքրքություն ներկայացնող ոլորտներում» համագործակցության համար ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նաեւ ձգտում են «բաց պահել Ռուսաստանի հետ կապի խողովակները»:

Նրանք առաջարկել են աջակցել Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի «ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը»` ի պատասխան Ռուսաստանի «իր ազդեցությունն ընդլայնելու» փորձերի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել