News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2022թ. հունվարի 30-ը Դուբայում «Էքսպո 2022»-ի շրջանակներում Հայաստանի օր կհայտարարվի: Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հայկական կողմը պատշաճ ներկայացված լինի: «Հատկապես կարեւոր է նախապատրաստվել հենց այդ օրվան:

Հայկական կողմից մասնակիցների ցուցակը դեռ ճշտվում է»,- հավելեց Քերոբյանը: Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ Դուբայում անցկացվող «Էքսպո 2020» համաշխարհային ամենամեծ ցուցահանդեսը հասկանալի պատճառներով մեկ տարով հետաձգվել է: «192 երկրներ կմրցակցեն ներդրողների, զբոսաշրջիկների, հաճախորդների, տեխնոլոգիաների համար: Միջոցառումը կտեւի 192 օր: Յուրաքանչյուր երկրին հատկացվում է մեկ օր»,- եզրափակեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ