News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շուտով կհայտարարենք շինարարության ոլորտում ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ խոշորագույն նախագծի մեկնարկի մասին, որում ներգրավված են նաեւ ԱՄԷ-ից ներդրողներ:

Այս մասին հունիսի 15-ին լրագրողներին տված հարցազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: Նախագիծը, նրա խոսքով, կիրականացվի Երեւանում եւ կապված է բնակելի եւ կոմերցիոն անշարժ գույքի կառուցման հետ: Նա բացատրեց, որ ծրագիրն, ըստ էության, արդեն հաստատվել է: «ԱՄԷ-ից ներդրողները ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական շուկայի, այդ թվում՝ գյուղատնտեսական շուկայի հանդեպ:

Այս երկրի հետ համագործակցության ներուժը հսկայական է, եւ մենք պետք է ձգտենք դրա իրացմանը: ԱՄԷ-ն նաեւ Հայաստանի կարեւոր առեւտրային գործընկերներից է, եւ մենք ձգտում ենք ընդլայնել համագործակցությունը նաեւ այս ոլորտում»,- հավելեց Քերոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ