News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը մատնանշել է Ռուսաստանի դրական դերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման գործում եւ ակնկալում է այդ թեման բարձրացնել չորեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Հրադադարը, որը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, հաստատվել է Ռուսաստանի շնորհիվ», - ասել է Պարմելենը ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Այս թեման առաջնային է: Մենք այն ընդգրկել ենք մեր վաղվա օրակարգում եւ հուսով ենք, որ այս հարցը կբարձրացվի քննարկման ընթացքում», - հավելել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնազիո Կասսիսը:  

Ակնկալվում է, որ Պուտինը եւ ռուսական պատվիրակության անդամները Բայդենի հետ հանդիպումից հետո հունիսի 16-ին բանակցություններ կանցկացնեն շվեյցարական կողմի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ