News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեր ողջ ազգին արժանապատվությունից զրկած, հաղթանակից զրկած սրիկան, իր ողջ կյանքը անցկացնելու է բանտում: Այս մասին այսօր` հունիսի 15-ին, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

«Չագուջը ձեռքը մի գիժ վազում է մեր երկրի տարբեր քաղաքներով եւ գյուղերում եւ սպառնում է բոլորին փռել ասֆալտներին, ծեփել պատերին, չգիտեմ ինչ անել: Կապիտուլյանտի թե քաղաքական, թե իրավական ապագան բոլորիս պարզ է: Մեր ողջ ազգին արժանապատվությունից զրկած, հաղթանակից զրկած սրիկան, իր ողջ կյանքը անցկացնելու է բանտում: Դա կասկածից վեր է: Բայց ես կուզեմ խոսել նրա բարոյական նկարագրի մասին, մեկը, ով վերջին 3 տարիների ընթացքում հատել է բոլոր կարմիր գծերը, մտել է մարդկանց ընտանիքներ, չի խորշել անգամ մտնել եկեղեցի, փորձել է խարխլել, քայքայել, էդ մարդը ներում չունի»,-ասաց  նա:

Վանեցյանն ասաց, որ մի գաղտնիք է ցանկանում բացել. «Ես իմ ընկերներին խոստացել եմ, որ հաղթանակից հետո  նրան անպայման ծնկի ենք բերելու, ծնկի ենք բերելու մեր ժողովրդի եւ եկեղեցու առջեւ, որպեսզի այլեւս երբեք որեւէ մեկի մտքով չանցնի, որ պատահաբար իշխանությունը զավթելուց հետո, հնարավոր է երկիրը բերել այն վիճակին, որում մենք հիմա գտնվում ենք: Հունիսի 20-ին մենք րապես ունենալու ենք նոր որակի, ազգային եւ պետական մտածելակերպ ունեցող կառավարություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ