News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի խնդրի լուծման ամենահարմար պահը 94-ին էր, Ադրբեջանն այդ ժամանակ շատ խեղճ էր, կարգավիճակի հարց չէր լուծվում, բայց ԼՂԻՄ-ն իր տարածքով մնում էր, նաեւ Լաչինի միջանցքը, խաղաղապահներ էին տեղակայվում։  Այս մասին Հանրային հեռուստաընկերությանն ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ 

ՀՀ նախկին նախագահն անհեթեթ է համարում միտքը, որ կարելի էր ազատագրված տարածքներն ընդմիշտ պահել։ 
«Դաշնակից չկա այդ հարցում, երբեք չի եղել։ Հիմա շատ դժվար է, այն ժամանակ փոխզիջելու բան ունեինք, հիմա՝ չունենք։ Մենք կորցրեցինք զիջելու հնարավորությունը։ Մենք չէինք զիջելու Ղարաբաղը։ Իսկ հիմա ոչինչ չես կարող անել, հիմա մեր ձեռքը ոչինչ չկա, Հայաստանը վճռական ձայն չունի», ասել է Լ․Տեր-Պետրոսյանը։ 

Ռոբերտ Քոչարյանի՝ Հադրութը եւ Շուշին վերադարձնելու հայտարարությունը, Լեւոն Տեր-Պետրոսյանը վտանգավոր է համարում։ 

«Դա կարող է փորձանք բերել մեր գլխին։ Հիմա այնտեղ ադրբեջանական զորքեր են, դա հնարավոր է միայն պատերազմով, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր։ Ո՞վ է ստիպելու Ադրբեջանին՝ թողնեկ-գնալ այնտեղից։ Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս։ Նա դեռ մի մասն է վերականգնել։ Ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին։ Սա է աշխարհի օրենքը։ Ստիպելու են մեզ համաձայնել, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում։ Մեզնից կախված չէ այլեւս, վերջացավ», ասել է նախկին նախագահը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ