News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում հրավիրված հանրահավաքը սակավաթիվ է եղել:  NEWS.am-ի տրամադրության տակ են հայտնվել դրոնով նկարված լուսանկարներ, որոնք փաստում են սա:

Նշենք, որ Փաշինյանը նախապես հայտարարել էր, որ երթով է մեկնում Սյունիք եւ նրան ուղեկցել են հարյուրից ավելի մեքենաներ:

 

Լուսանկարում սպիտակով նշված են այն քաղաքացիները, որոնք տեղացիներ չեն եղել, այլ Փաշինյանի հետ ավտոերթով են ժամանել Քաջարան:

Նշենք, որ  Կապանում նույնպես  նման իրավիճակ է եղել, NEWS.am-ի հետ զրույցում հավաքին չմասնակցող կապանցիները  ասել են, որ հավաքը կապանցիներ հետ չէր, հավաքին Հայաստանի բոլոր շրջաններից են հավաքվել եւ մասնակցել:

Ոչ մի կապանցի չի մասնակցում, չտեսա՞ք, իրանք կալոնաներով եկան. Կապանի բնակիչը` Փաշինյանի հանրահավաքի մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ