News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։

Խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել։ Եվ մենք տեղեկացանք, որ որոշում է կայացվել կասեցնել «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը։ Կոմիտեն մասնագիտական քննության արդյունքում արձանագրել է թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի թռիչքային գործունեության վարչության պետ Արամ Եղոյանի հետ, եւ հետաքրքրվեցինք ինքնաթիռի՝ Թեհրանում չարտոնված վայրէջքի մանրամասներից։ «Ես անձամբ եղել եմ Թեհրանում, մենք կոմիտեից հինգ հոգով գնացինք, որ ինքնաթիռը բերեինք, սկզբում չէին տալիս, հետո մեր դեսպանության աշխատանքի շնորհիվ ստացվեց ինքնաթիռը բերել Հայաստան։ Ինքնաթիռը հիմա այստեղ է, գործ է հարուցված, քննվում է, ինքնաթիռն էլ կալանքի տակ է»,- տեղեկացրեց Քաղավիացիայի կոմիտեի ներկայացուցիչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ըստ կառավարության որոշման, Ադրբեջանի հարձակման հետևանքով տուժել է այս ընկերությանը պատկանող մի...
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
Շուտով կլրանա 2018 թ. իշխանափոխության 6 տարին, և վաղուց պարզ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն...
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս...
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
Ըստ իրավաբանների, այն, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, վկայում է ոչ միայն այն...
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
Մենք համառոտ անդրադարձել ենք ՄԻՊ զեկույցին եւ արձանագրել, որ այն կենացների ժողովածու է հիշեցնում, չկա...
Ամենաշատ