News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի պլենումին ելույթի ժամանակ երկրի բնակչությանը սննդի մատակարարման հետ կապված իրավիճակը լարված է անվանել: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է NHK հեռուստաալիքը` վկայակոչելով հրապարակումը Rodong Sinmun թերթում:

«Անցյալ տարվա թայֆունի հասցրած վնասի պատճառով հացահատիկի աճեցման ծրագիրը չի կատարվել, ուստի ներկայումս բնակչությանը սնունդ մատակարարելու հետ կապված լարված իրավիճակ է»,- Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը: Նշվում է, որ պլենումին Կիմ Չեն Ընը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրը լուծելու համար:

Բացի այդ, ԿԺԴՀ ղեկավարը շեշտել է, որ հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ներդրված կարանտինային միջոցառումների երկարացումը «հանգեցրել է բնակչության հագուստով, սնունդով եւ բնակարանով ապահովման համար պայքարի ձգձգմանը»:

Ապրիլին, դիմելով Փհենյանում կուսակցության քարտուղարների համաժողովի մասնակիցներին, Կիմ Չեն Ընը հորդորել էր պատրաստ լինել «դժվարին արշավի»` երկրի բնակչության կյանքը բարելավելու համար: «Դժվարին արշավ» են կոչում 90-ականների կեսերին ԿԺԴՀ պատմության մեջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ երկիրը տնտեսական ծանր ճգնաժամի եւ մի քանի հարյուր հազար մարդու կյանք խլած սովի բախվեց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ