News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon ընկերության տնօրեն Ջեֆ Բեզոսի կինը՝ Մաքենզի Սքոթը, հայտարարել է, որ մտադիր է մոտ 2,74 մլրդ դոլար նվիրաբերել 286 կազմակերպությունների, այդ մասին Սքոթը տեղեկացրել է իր անձնական բլոգում։

Ինչպես գրել է Սքոթը, նա իր նոր ամուսնու՝ Դեն Ջուեթի, ինչպես նաեւ հետազոտողների եւ խորհրդատուների թիմի հետ միասին ընտրել է 286 ոչ առեւտրային կազմակերպություն, որոնք զբաղված են «այն ոլորտներում, որոնք անտեսված են»։ Դրանց թվում են կրթական կազմակերպությունները, կրոնական եւ էթնիկ խտրականության դեմ պայքարի կազմակերպությունները, մշակութային հաստատությունները։

«Ռեկորդային թանկ ամուսնալուծության գործընթացի» արդյունքում Բեզոսի նախկին կինը ստացել է Amazon-ում իր բաժնի քառորդ մասը։ Նրա կարողությունը, Forbes-ի գնահատականներով, կազմում է 36 մլրդ դոլար։ Ամուսնալուծությունը թույլ է տվել Սքոթին 2019թ. զբաղեցնել 15-րդ տեղը ԱՄՆ ամենահարուստ մարդկանց շարքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ