News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստեղծված իրավիճակում, նիկոլածին դավաճանական «իշխանությունները», ընտրությունները կեղծելու կամ, ծայրահեղ դեպքում՝ տապալելու սցենարներ են մշակել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն, որ դավաճան կապիտուլյանտը, նույնիսկ կեղծելով, այլևս իշխանություն չի ունենալու՝ ակնառու փաստ է։ Սրանց մնացել է միայն ընտրության ընթացքում խժդժություններ ու հետընտրական բախումներ հրահրելը։

Սա, միտումնավոր ծայրահեղ վատ զարգացումների է տանելու, որպեսզի դրանով քողարկի իր խայտառակ պարտությունն ընտրություններում։ Արդյունքում՝ արտակարգ դրություն է փորձելու մտցնի և ուժի կիրառմամբ ձգձգի իր տխրահռչակ իշխանությունը՝ ի վնաս Արցախի և Հայաստանի։

Չի բացառվում, որ սա պատրաստվել է բախումներ հրահրել՝ ընդհուպ մինչև տարբեր քրեա-քաղաքացիական զինված խմբերի ներգրավվմամբ։

Նիկոլի համար սկզբունքներ, սրբություններ, արժեքներ գոյություն չունեն։ Հայաստանն ու հայ ժողովուրդը նրա համար «расходный материал» են։ Պետք լինի, մինչև վերջին մարդուն կամ ամենամեծ սկզբունքները վարի կտա՝ հանուն իր կաշին փրկելու։

Հետընտրական ամենավատ զարգացումներին, ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է պատրաստ լինեն։ Ներթին թուրքն արյան ծարավ ունի։

Հ.Գ.

Ինձ շատ հետաքրքրում են նիկոլիզմի ստացած քվեները։ Այս ընտրություններում դրանք լինելու են խոսուն ցուցանիշ, թե որքա՞ն է կազմում անհայրենիք, անգետ, անսկզբունք, նյութապաշտ և դավաճանությունը խրախուսող մարդկանց ընդհանուր քանակը Հայաստանում։

Ըստ ուսումնասիրությունների այն շուրջ 20% է կազմելու։ Սա խայտառակ մեծ ցուցանիշ է։ Այսինքն, կստացվի, որ մեր երկրում 10-ից 2-ը պոտենցիալ դավաճան, անսկզբունք, վաճառվող, անհայրենիք կամ անգիտակից ե՞ն։ Սա ծայրահեղ մտահոգիչ է, որովհետև նորմալ մարդն այսքանից հետո՝ մորթես Նիկոլին ձայն չի տա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ