
Եվրոպական hանձնաժողովը հուլիսի 5-ին, 7-ին և 9-ին կազմակերպում է «Proposal Writing Camp for Armenia» խորագրով առցանց միջոցառում:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման հիմնական նպատակն է խթանել հայաստանյան գիտական կազմակերպությունների մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին:
Հանդիպումների ընթացքում մասնակիցները կծանոթանան բարձր որակի և մրցունակ ծրագրային հայտերի կազմման եղանակներին, հայտերի բովանդակության ու կառուցվածքի կարևորագույն սկզբունքներին, հայտերի գնահատման չափանիշներին և այլն:
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 27-ը գրանցվել հղմամբ:
Միջոցառման օրակարգը և այլ մանրամասներ հասանելի են ԱՅՍՏԵՂ: