Խախտելով բոլոր պայմանավորվածություններն ու պարտավորությունները` Բաքուն շարունակում է դատել գերեվարված հայերին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Բաքվի ռազմական դատարանը կշարունակի Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Երկուսն էլ ներկայացված են «զինյալների» կողմից եւ մեղադրվում են տարբեր հանցագործությունների մեջ:
Բանն այն է, որ Բաքուն իր առջեւ խնդիր է դրել դատել ղարաբաղյան առաջին պատերազմի բոլոր մասնակիցներին` խոշտանգումներ, գերի ընկած ադրբեջանցիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք եւ նմանատիպ նողկալիություններ վերագրելով նրանց: Առանց որեւէ ապացույցի` Ադրբեջանի իշխանությունները պարզապես հաշվեհարդար են տեսնում գերեվարված հայերի նկատմամբ: