News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կինոռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրառում արել:

«EPILOGUE, կամ նոր սկզբին ընդառաջ»: Սա իմ ՎԵՐՋԻՆ տեսանյութն է: ԸՆՏՐԵՔ ՊԱՏՎՈՎ: ԸՆՏՐԵՔ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ:

ՈՉ ՆԻԿՈԼԻԶՄԻՆ»,-գրել է նա:

Նա իր ուղերձում մասնավորապես, նշել է. «հունիսի 20-ին մեր բոլորի գիտակից կյանքի գուցե ամենակարեւոր օրն է: Այդ օրը մենք մտնելու ենք ընտրատեղամաս եւ որոշելու ենք՝ ուզում ենք պետություն ունենալ, թե ոչ: Սիրելի հայրենակից, եթե դու ուզում ես պետություն ունենալ, ուրեմն ընտրություն կատարելուց առաջ պետք է հիշես, թե ով է քեզ կանգնեցրել այդ ընտրության առջեւ: Դու պետք է հիշես, որ կապիտուլյանտը, որը հավակնում է քո ձայնին, քեզ անդադար ստել է:

Կապիտուլյանտը ստել է, որ հանելու է արագաչափերն ու տեսախցիկները, որ վերացնելու է փողոցների կարմիր գծերը, որ  իջեցնելու է գազի գինը, որ վերացնելու է կենսաթոշակային համակարգը, ստել է, որ Սաշիկը բոլոր բիզնեսներում 50 տոկոս փայ է, ու որ արագաչափերն ու տեսախցիկներն իրենն են:

Կապիտուլյանտը ստել է, որ «մարտի 1»-ը բացահայտված է, որ ԵԱՏՄ-ն չարիք է եւ որ պետք է դուրս գալ այդ կազմակերպությունից, ստել է, որ Ռուսաստանն է կազմակերպել ապրիլյան պատերազմը: Ստել է, որ անձամբ մասնակցել է ապրիլյան պատերազմին, որ Արմեն Սարգսյանն իրավունք չունի լինելու ՀՀ նախագահ, ստել է թանկացումների եւ պարգեւավճարների մասին, ստել է, որ լոքդաունի հետ կապված կոմունալների վճարումների ուշացումը անջատումների չի բերի, որ ծածուկ ոստիկանական ծառայություն չի լինելու, ստել է բանակի աննախադեպ վերազինման ու մարտունակության մասին: Ստել է միլիարդավոր դոլարների ներդրումների, բացվող գործարանների եւ հայրենադարձության մասին: Նա ստել է, որ Ալիեւը կիրթ է եւ կառուցողական, որ ինչ որ պետք է, դա էլ բանակցում է, որ երբեք թաքուն ու միանձյա ճակատագրական փաստաթուղթ չի ստորագրելու, 44 օր ստել է, որ հաղթելու ենք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ:

Հիմա էլ շարունակում է ստել զոհերի, անհայտ կորածների եւ գերի ընկած զինվորների թվի մասին: Կապիտուլյանտը առանց սուտ չի կարող»:

Առավել մանրամասն տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ