News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում, հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, արյունահոսություն, հեմոռագիկ շոկ՝ չորրորդ աստիճան, զարկերակային ճնշումը՝ չորոշվող, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վիրահատարանում. վիրասեղանի վրա մահացել է։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 41-ամյա Սուրեն Դավթյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նա մահացու մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում, որտեղ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դանակ (ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ դա հանցագործության գործիքը լինի), արնանման հետքեր, հագուստ, գարեջրի բացած շշեր։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի կողմից այդ ամենն առգրավվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Հավի առնելով հանցագործութան վտանգավորության աստիճանը՝ դեպքի ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելայում սպանել են «Ճագար» մականունով ամենափնտրվող թմրավաճառներից մեկին 
Իշխանությունները նրան հետեւել են մի քանի ամիս․․․
Մինեսոտայի բնակիչը բահով եւ իշայծյամի եղջյուրով ծեծելով սպանել է իր աղջկան հետապնդած մանկապիղծին
Ուրբաթ օրը կայացած նիստում Աքսթելի գրավի չափը սահմանվել է 1 միլիոն դոլար․․․
Տեխասի դատարանը հետաձգել է իր երկու աչքերը հանած բանտարկյալի մահապատիժը
Ավելի ուշ նա ոստիկաններին ասել է, որ Աստված իրեն հանձնարարել է կատարել այդ սպանությունները, եւ որ նա հավատում էր, որ իր ընտանիքի բոլոր երեք անդամները դեւեր են․․․
Այովա նահանգի դատարանը 22-ամյա տղամարդուն դատապարտել է 3 ցմահ ազատազրկման՝ ծնողներին ու քրոջը սպանելու համար
Ջեքսոնը հիվանդանոց է տեղափոխվել ոտքի հրազենային վնասվածքով, որը, ըստ դատախազների, ինքն իրեն է հասցրել․․․
Իտալիայում փնտրում են Սարդինիայի բանտից սավաններով փախած «Գնդակ» մականունով մաֆիոզին
Նշվում է, որ քաղաքում անհայտ անձինք հրավառություն են կազմակերպել նրա փախուստի պատվին․․․
Ռուսաստանի ռազմական դատարանը փակ ռեժիմով կքննի քրեական հեղինակություն Շիշկանի գործը
Գործը դռնփակ դատական նիստում քննելու մասին միջնորդել էր մեղադրող կողմը․․․
Ամենաշատ