News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էրդողանի ու Ալիևի Շուշի այցի և հայտարարությունների վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության հստակ դիրքորոշումն այն է, որ նրանց գործողությունները ապօրինի են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Նա նաեւ հավելել է. «Այդ համատեքստում տեղեկացնեմ, որ Արցախի կառավարությունում մշակվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կշրջանառվի կառավարությունում և հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով: Մի քանի հակիրճ մեջբերում օրինագծից.

1. Օրենքի նպատակն է 1991-94 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված (օկուպացված) տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների սահմանումը, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանությունն ու պաշտպանությունը։

2. «Բռնազավթված տարածքի» կարգավիճակ կստանան Արցախի Հանրապետության բոլոր այն բնակավայրերը, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում է Սահմանադրության և այլ օրենքների գործողությունը:

3. Բռնազավթված տարածքներում Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտականությունը և դրանց խախտման պատասխանատվությունը, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն, ընկնում է բռնազավթումն իրականացրած Ադրբեջանի Հանրապետության վրա:

4. Բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։

5. Բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։

6. Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության, Արցախի Հանրապետության համայնքների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվում և պահպանվում է Արցախի Հանրապետության կողմից: Այդ իրավունքի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։

7. Բռնազավթված տարածքներում գործունեություն իրականացնող ցանկացած մարմին, որն ստեղծվել (ընտրվել, նշանակվել) է Արցախի Հանրապետության օրենսդրությանը ոչ համապատասխան և (կամ) բռնազավթված տարածքում որևէ ձևով իրականացնում է օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության լիազորություններ կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված որևէ այլ լիազորություններ, համարվում է անօրինական:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ