News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օր, որի նպատակն է ճանաչել ավելի քան 200 մլն միգրանտ աշխատողների նշանակալից ֆինանսական ներդրումն իրենց ընտանիքների շուրջ 800 մլն անդամների բարեկեցությունն ու իրենց հայրենիքի կայուն զարգացումն ապահովելու գործում:

Հայաստանի բանկերի միությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս ֆինանսական հոսքերի կեսը բաժին է հասնում գյուղական բնակավայրերին, որոնց զարգացման համար տրանսֆերտներն ունեն  առավելագույն կարևորություն:

Միգրանտները զգալի ներդրում են ունենում այն երկրների տնտեսություններում, որտեղ նրանք աշխատում են (շուրջ 40) և այն երկրներում, որտեղ ապրում են նրանց ընտանիքի անդամները (շուրջ 125):

Համաշխարհային բանկի 2021թ.-ի մայիսի զեկույցում նշվում է, որ 2020թ.-ին տրանսֆերտները նվազել են ընդամենը 1,6%-ով՝ 2019թ.-ի 548 մլրդ դոլարից հասնելով 540 մլրդ դոլարի:

2020թ.-ին դրամական փոխանցումների ոլորտում բեկում մտցրեց թվային տեխնոլոգիաների արագ ներդրումն ու դրանց մասսայական կիրառումը  աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների կողմից: Համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում բջջային և առցանց փոխանցումները նպաստեցին փոխանցումների հոսքերի ավելացմանը. 2020 թ.-ի ընթացքում աճել են 65%-ով և հասել 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի (GSMA, 2021):

Այս տենդենցից անմասն չմնաց նաև Հայաստանը, որտեղ թեև համավարակով ու պատերազմական գործողություններով պայմանավորված 2020թ. վերջի տվյալներով 2019թ. համեմատ գրանցվեց արտասահմանից ստացումների և փոխանցումների ծավալի նվազման միտում, սակայն արդեն ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին այս ցուցանիշների մասով գրանցվեց աճ:

Մասնավորապես՝ 30.04.2021-ի դրությամբ արտասահմանից ստացումների ծավալը 31.04.2020թ-ի համեմատ ավելացել է շուրջ 129 մլն դոլարով կամ 29.1%-ով՝ կազմելով 573 մլն դոլար: Արտասահման փոխանցումների ծավալն ավելացել է շուրջ 39 մլն դոլարով կամ 11.8%-ով՝ կազմելով 370 մլն դոլար: Ընթացիկ տարվա ապրիլ ամսվա դրությամբ ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 90 մլն դոլարով կամ 79.6%-ով՝ կազմելով 203 մլն դոլար:

Ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օրը ՄԱԿ–ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել է իր 2015 թ. A / RES / 71/237 բանաձևով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Ամենաշատ