News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Իրանի նախկին փոխնախագահ Մոհեն Մեհրալիզադեն հրաժարվել է մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք կկայանան հունիսի 18-ին, հաղորդում է IRNA-ն:

Գրանցվել է 7 քաղաքական գործիչ:

Նրանց թվում են Գերագույն դատարանի ղեկավար Էբրահիմ Ռայիսին, Կայացված որոշումների նպատակահարմարության հարցով խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմատին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլին, Մեջլիսի նախագահի տեղակալ Ամիր Հոսեյն Կազիզադե Հաշեմին, Մեջլիսի պատգամավոր Ալիրեզա Զաքանին:

Հունիսի 17-ին լռության օր է:

Կորոնավիրուսի տարածման հետ կապված արգելվել է քարոզարշավը, որը ենթադրում է մարդկանց կուտակումներ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ