News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մենք հարգում ենք մեր բոլոր ծառայակիցներին, սակայն այն անձը, որն իրեն թույլ է տալիս տևական ժամանակ ոստիկանությունում ծառայություն իրականացրած անձանց խորհուրդներ տալ, առնվազն պետք է որոշակի ավանդ ունենա ոստիկանությունում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը` անդրադառնալով երեկվա միջադեպին, երբ «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ոստիկանության ներքին զորքերի ծառայողը հրպարակավ հրաժարվեց ուսադիրներից եւ միացավ դաշինքին:  մասնակցած ու ուսադիրներից հրապարակավ հրաժարված ոստիկանը։

«Մեր ծառայակից գործընկերը ոստիկանության համակարգ ընդունվել է 2020թ–ի սեպտեմբերին` ներքին զորքեր։ Չի մասնակցել նույնիսկ պատերազմական գործողություններին, այն դեպքում, երբ ներքին զորքերի ողջ անձնակազմը մասնակցություն է ունեցել»,– ասաց փոխոստիկանապետը:

Նրա խոսքով, ոստիկանությունում յուրաքանչյուր ծառայող պետք է անցնի որոշակի ժամանակահատված. «Ննա պետք է հաստատվի, որպեսզի հասկանա՝ հրաման տալը եւ կատարելը ինչ են իրենցից ներկայացնում: Հրաման տալը նշանակում է, որ այդտեղ կա անհրաժեշտություն եւ պետք է օրենքով սահմանված գործառութային պարտականություններն իրականացվեն: Եթե տվյալ անձը տեսնում է, որ կա օրենքից դուրս իրեն տրված հրաման, ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին իսկ քայլը, ուսադիրները հանելուց հետո, նա կմեկներ դատարան, որպեսզի վիճարկեր իր այդ թեզը»:

Ֆիդանյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ Ոստիկանության մասին օրենքն արգելում է ոստիկանության ծառայողներին ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Արարատի Ավշար գյուղում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հենց բեմի վրա ոստիկանության ներքին զորքերի ծառայող, սերժանտ Միսակ Պետրոսյանը հայտարարեց աշխատանքից դուրս գալու մասին` կոչ անելով իր գործընկերներին և ոստիկանության պետի պաշտոնակատարին չկատարել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ