News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանն իսկապես իշխանության եկավ ավելի լավ փոփոխությունների ակնկալիքի ալիքով, արդարության խոստումներով։ Այս մասին «Страна.ua»-ի հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը, որը գլխավորում է «Հայրենիք» կուսակցությունը, իսկ այժմ հանդես է գալիս Հանրապետական կուսակցության հետ համատեղ ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի առաջին համարի տակ։

«Բայց պետք է տարբերել փոփոխությունների մասին պոպուլիստական հայտարարությունները եւ փոփոխություններն իրական կյանքում։ Դժոխքի ճանապարհը հարթված է բարի նպատակներով։ Մեզ մոտ, ցավոք, ինչպես երեւում է, այս դեպքն է։ Պայքարը հանցագործության, կոռուպցիայի դեմ շնչահեղձ է եղել սպեկուլյատիվ հայտարարություններում։ Ավելին, քաղաքական կոռուպցիան երկրում հասել է անասելի մասշտաբների, ներառյալ ծանոթություն, քավոր-սանիկությունը, չհիմնավորված միլիոնանոց պարգեւավճարները պետծառայողներին, խորհրդարանականներին՝ քաղաքական լոյալության դիմաց, անհատական հավատարմության սկզբունքով բարձր պետական պաշտոններին նշանակումը եւ այլն. կարելի է  երկար թվարկել»,- նշել է նա։

Վանեցյանի խոսքով՝ ոչ ոք, բացի իշխանության մերձավոր շրջանակից, ավելի լավ չի սկսել ապրել. «Գների աճ, գործազրկության մակարդակի, աղքատության, ծայրահեղ աղքատության մակարդակի աճ, տնտեսության կոլապս, շանտաժ եւ ճնշում դատական իշխանության վրա, իրավապահ համակարգի վերածում այլախոհության դեմ պայքարի գործիքի, չափից ավելի անբանիմացություն բոլոր ոլորտներում։ Այս ցանկը նույնպես կարելի է շատ երկար շարունակել։ Միաժամանակ ակնհայտ են դեմոկրատիայի մակարդակի անկումը, ամենուրեք մարդու իրավունքների ոտնահարումը, խոսքի ազատության ճնշումը, ինչը համակարգվում է ամենաբարձր մակարդակով, հարձակումները լրատվադաշտի ներկայացուցիչների, առաջատար մեդիա-մենեջերների վրա, իշխանությունների բաժանման սկզբունքի լիակատար ոտնահարումը եւ ամեն բան ու ամեն ինչ Փաշինյանի քարոզած «Պետությունը ես եմ» բանաձեւին հանգեցնելը։ Այս եւ այլ երեւույթներ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն 2018թ. փողոց դուրս եկած մարդկանց ակնկալիքների հետ, ովքեր պահանջում էին ավելի լավ կյանք, ավելի շատ արդարություն, հասարակության մեջ ստացել են «նիկոլականություն» անունը։ Սա տերմին է, որը գոյացել է Նիկոլ անունից։ Նիկոլականությունը կամ, ինչպես այլ կերպ Հայաստանում այն անվանում են համավարակից հետո՝ «նիկոլավիրուսը», պոպուլիզմի յուրատեսակ մուտացված ձեւն է, որը երկիրը եւ հասարակությունը հանգեցրեց պատերազմի, անկման եւ ավերածության։ Կարճ՝ Փաշինյանի խոստումներից ոչ մեկը չի կատարվել, իսկ քաղաքացիները խաբվել են։ Եվ ճնշող մեծամասնությունը դա գիտակցում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ