News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Երորրդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար։

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը: Ըստ այդմ՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման՝ հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը։ Ըստ այդմ, նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 3,5 տարի ժամկետով ազատազրկումը:

Նշենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով։ Նարեկ Սարգսյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքները և միջնորդել գործը քննել արագացված կարգով:

Հիշեցնենք՝ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերման պահին ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նարեկ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար, իսկ նախորդ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիգեն Սարգսյանի փափանման միջոցը թողնվել է անփոփոխ. Նա կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
Մեկ շաբաթում գրանցվել է 163 արտակարգ դեպք. 12 սպանության փորձ, 2 երկրաշարժ, 12 թունավորում. Զոհվել է 16 մարդ
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է...
Արաբական երկրները նախազգուշացրել են Դանիայում Ղուրանի այրումից հետո իսլամաֆոբիայի աճի մասին
Ծայրահեղ աջ հակամահմեդական Patrioterne Gar Live խմբավորումը Facebook-ում հեռարձակել է կադրեր․․․
Էջմիածին-Երևան ճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհից և բախվել գովազդային վահանակին․ կա զոհ
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, արգելափակումից դուրս բերել...
Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ
Ցուցարարներն անվադողեր են այրում եւ ճայթուկներ նետում հաստատության ուղղությամբ․․․
2022-ին Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու հետ կապ ունեցած անձի «Օպելի» անվադողում մեծաքանակ թմրամիջոցներ են գտել
Մնացած մասով, այդ թվում՝ թմրամիջոցների, նաև Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ դարձած թմրամիջոցների ձեռքբերման, հնարավոր այլ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ