News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 20
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Ոստիկանության հորդորներին հակառակ` ամռանը շատերն են բաց թողնում դուռ ու լուսամուտ՝ մոռանալով, որ գողերը հենց նման առիթի են սպասում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 14-ի գիշերն այդպես էլ եղել էր։ Ժամը 3-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց, որ Նորք-Մարաշի 7-րդ փողոցի մի տնից գողություն են արել։

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Պարզվեց, որ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էին տուն և հյուրասենյակի սեղանից գողացել բջջային հեռախոս: Տանտիրուհին բնակարանագողի հեռացող ոտնաձայնից էր արթնացել։ Բայց արդեն ուշ էր:

Հարուցվեց քրեական գործ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Վիլնյուսի փողոցի 56-ամյա մի բնակիչ։ Նա Նորքի 7-րդ փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք և ձերբակալվեց:

Գողոնը հայտնաբերվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար Մեղրի-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի...
Մեկ շաբաթում գրանցվել է 249 արտակարգ դեպք. տուժել է 100, զոհվել՝ 9 մարդ
Մասնավորապես՝ հրդեհի՝ 182, պայթյունի, քարաթափման, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, ուժեղ քամու, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման...
4–րդ դասարանի երկու աշակերտներին հարվածած դասղեկի պաշտոնավարումը կասեցվել է. գործն ուղարկվել է դատարան
Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 8–ին...
Խուլիգանություն Պուշկինի փողոցում. կան ձերբակալվածներ և հիվանդանոց տեղափոխվածներ
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և պարեկները...
Թուրքական Իսքենդերունի փողոցները երկրաշարժից հետո հեղեղվել են
Թուրքական Իսքենդերուն քաղաքի փողոցները հեղեղվել են ծովի մակարդակի բարձրանալու պատճառով...
Երեք օրում բացահայտվել է 138 հանցագործություն. գրանցվել է 40 ավտովթար. զոհվել է 4, վիրավորվել՝ 60 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ