News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Հունիսի 14-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 19-ամյա երիտասարդ: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, սակայն, ըստ բժշկի տեղեկանքի` երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ, և շուտով ստացվեց օպերատիվ տեղեկություն՝ ժամեր առաջ տեղի ունեցած վիճաբանության և դանակահարության վերաբերյալ: Արդեն գիշերը, ժամը երկուսին մոտ, Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի իր բնակարանից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման ենթարկված 26-ամյա երիտասարդը խոստովանեց արարքը: Ըստ նրա՝ Երևանյան խճուղում կենցաղային հարցերի շուրջ վեճ էր ծագել, և այդ ընթացքում ինքը դանակահարել էր 19-ամյա տղային:

Երիտասարդը ձերբակալվել է: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. տուժածը արգելափակվել է մեքենայում
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտա¬պօգնության ավտոմեքենային…
Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի
Վրաերթի ենթարկված 3 քաղաքացիները, Opel-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են…
Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր
Մահացածները հայտնաբերվել են մեքենայից դուրս, որոնցից մեկը անչափահաս էր…
Ոստիկանները Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություն
Տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 25 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի…
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ մահացածը ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայող է
Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արսեն Միրզոյանը իր վարած…
Բրազիլիայում երկվորյակ քույրերը սպանվել են Instagram-ի ուղիղ եթերում
Ինչպես հայտնում է Sun-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, 18-ամյա աղջիկներին՝ Ամալյա եւ Ամանդա Ալվեսներին, ծնկի են բերել եւ գնդակահարել․․․