News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բարի օր, Հայաստան. դժվար է ապրել Շուշիի երեկվա կադրերով։ Չեմ պատկերացնում, թե դեռ որքան ժամանակ դրանք պիտի որոշեն մեր տրամադրությունը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՀՀ նախկին փոխբվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տպավորություններս կրկնակի ծանր են այն պատճառով, որ «մրճավոր վայրենին» իր ընտրարշավն անցկացնում էր Սյունիքում՝ ճիշտ թյուրքական կոալիցիայի քթի տակ։ Այն,  որ Էրդողանը և Ալիևը հունիսի 15-ին լինելու էին Շուշիում, հայտնի էր դեռ մի շաբաթ առաջ։ Եւ իմանալով հանդերձ, Նիկոլը չի փոխել Սյունիք այցի իր գրաֆիկը։

Նրա ժամանումը հսկայական ոստիկանական շքախմբով և արձագանքի բացակայությունը այսպես կոչված «Շուշիի դեկլարացիային» խոսում է այն մասին, որ նա այդպիսով ազդանշան է ուղարկում իր թյուրք գործընկերներին մինչև վերջ գնալու իր պատրաստակամության մասին։ Ինքը ցանկանում էր նրանց ցույց տալ, թե տիրապետում է իրավիճակին։ Թյուրքերը հետևողականորեն գնում են դեպի իրենց նպատակը։ Նրանք իրականացնում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր՝ առանց Ռուսաստանի,  քարտեզ ձևավորելու իրենց գլոբալ ծրագրերը։

Երեկ ուշ երեկոյան հնարավորություն ունեցա շփվել Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ։ Ցանկանում եմ միանգամից նշել,  որ Սփյուռքը հսկայական ներուժ է և ռեսուրս Հայաստանի զարգացման և արդիականացման համար։ Այդ բացառիկ հնարավորությունը չունեն մեր տարածաշրջանի շատ երկրներ։ Բայց ի՞նչն է ակնհայտ։

Մենք մինչև հիմա այդպես էլ չենք գտել Հայաստանում այդ մարդկանց ինտեգրացիայի օպտիմալ և պարզ մեխանիզմներ։ Գործող իշխանությունները շարունակում են չնկատել նրանց։ Հայրենադարձներից շատերը, հատկապես՝ Սիրիայից և Լիբանանից տեղափոխվածները, կարող են մեծ օգուտ բերել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, նրանց գիտելիքներն ու փորձը կարող են օգտակար լինել պետական ծառայության որոշ ոլորտներում, ինչպես նաև արաբական երկրների հետ ԵԱՏՄ-ի առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու  գործում։ Անհրաժեշտ է հայրենադարձության տրամաբանական և նպատակային ծրագիր։ Բայց մինչ այդ պետք է լուծել արդեն Հայաստան ժամանածների կյանքի կազմակերպման բոլոր տարրական հարցերը։

Մենք միշտ խոսում ենք մարդկային ներքին ներուժի մասին, բայց ժամանակն է խոսել հայկական գլոբալ մարդկային ռեսուրսի մասին և դրա՝ բուն Հայաստանում ռացիոնալ օգտագործման մասին։

Եվս մի նկատառում։ Կա կարծիք թե, վերականգնելով Սփյուռքի նախարարությունը, մենք ինքնաբերաբար կլուծենք Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերությունների շատ խնդիրներ։ Համոզված եմ, որ այդ հարցերը չեն կարող սահմանափակվել միայն մեկ նախարարության շրջանակներով։ Դրանք մշտապես պետք է լինեն Հայաստանի բոլոր պետական ու տեղական մարմինների ուշադրության կենտրոնում և օրակարգերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ