News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2018 թվականից Փաշինյանի կառավարությունը ապականեց երկրի գործարար և ներդրումային միջավայրը, իսկ այժմ անցել է օտարերկրյա նեդրողներին սպառնալիքներ ներկայացնելու գործընթացին։ Փաշինյանը հարձակվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Գազպրոմ Հայաստանի վրա` ներկայացնելով առարկայազուրկ մեղադրանքներ և սպառնալիքներ, առանց գիտակցելու նման անպատասխանատու հայտարարությունների կործանարար հետևանքները։ Փաշինյանի թիրախում կարող են հայտնվել նաև այլ օտարերկրյա ներդրողներ։

Փաշինյանը չի ընկալում, որ այս երկու ներդրողները հանդիսանում են Հայաստանի ամենախոշոր հարկատուները և գործատուները։ Այս ապիկար կառավարությունը նաև չի գիտակցում, որ Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ` ստեղծելու նպաստավոր պայմաններ ներդրողների համար։ Սկսած 2018 թվականից Փաշինյանի կառավարությունը փաստացի ներդրողների համար չի ապահովում արդար ու անաչառ վերաբերմունք, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն (Լիդիան, Սանիթեք և այլն)։

Բացի, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Գազպրոմ Հայաստանի բաժնետերերը իրավունք ունեն հայցեր ներկայացնել ընդդեմ Հայաստանի կառավարության տարբեր միջազգային դատարաններում, այլև նրանք կարող են օգտագործել դիվանագիտական պաշտպանության գործիքները, իսկ դա արդեն կբերի միջպետական խնդիրների։ Ըստ ամենայնի, Փաշինյանը միտումնավոր է հրահրում նմանատիպ միջազգային սկանդալներ։

Փաշինյանի կառավարությունը պետք է հեռանա օր առաջ, քանի որ չի կարողացել վարել ներդրումները օժանդակող և խթանող, ինչպես նաև ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականություն։ Ավելին, այս կառավարության գործողությունների արդյունքում Հայաստանի գլխին կկախվեն միլիոնների հասնող վնասի հատուցման պահանջներ, որոնք վերջին հաշվով վճարելու են բոլոր հարկատուները։

Փաշինյանը փաստացի միտումնավոր խոչընդոտում է ներդրումների ծավալների մեծացմանը, որը կարող էր ապահովել երկրի տնտեսական կայուն զարգացումը:

Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական ընկերություն

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ