News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժնեւում գագաթնաժողովի մեկնարկից առաջ կատակներով է փոխանակվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները լրագրողներին եւ օպերատորներին խնդրեցին լքել տարածքը, Ռուսաստանի ղեկավարը ժպիտով ինչ-որ բան ասաց իր ամերիկացի գործընկերոջը, երկուսն էլ ծիծաղեցին:

Նախագահների հանդիպումը տեղի է ունենում Ժնեւի Լա Գրանժ վիլլայի գրադարանում: Պուտինի եւ Բայդենի միջեւ սեղանի վրա սպիտակ ծաղիկների փոքրիկ փունջ է:

Բանակցությունների մեկնարկից առաջ արարողակարգային նկարահանման համար տարածք ներս թողեցին մամուլի աշխատակիցներին, եւ երկու առաջնորդներն էլ մի քանի ռեմարկ արեցին: Բացի այդ, նրանք նաեւ մի քանի բառ փոխանակեցին, երբ լրատվամիջոցներն արդեն դուրս էին գալիս սենյակից: Արարողակարգային նկարահանումից հետո բանակցությունները սկսվեցին փակ դռների հետեւում:

Երկու երկրների ղեկավարների հետ միասին գրադարանում էին նաեւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Էնթոնի Բլինքենը, ինչպես նաեւ` թարգմանիչներ:

Բայդենը հայտարարեց, որ հույս ունի Պուտինի հետ քննարկել հնարավոր համագործակցությունն ու տարաձայնությունները: Բանակցությունների բացման ժամանակ ԱՄՆ նախագահը նշել էր, որ, իր կարծիքով, «միշտ ավելի լավ է անձամբ հանդիպել»:

Նա դրականորեն գլխով արեց` պատասխանելով ամերիկացի լրագրողների այն հարցին` արդյո՞ք ինքը վստահում է Պուտինին: Մ Politico թերթի թղթակից Անիտա Կումարը հայտնում է, որ «Բայդենը դրականորեն գլխով արեց», երբ նրան բղավեցին հարցը` արդյոք նա վստահում է Պուտինին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահն հայտարարել է, որ հույս ունի, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ բանակցություններն արդյունավետ կլինեն:
«Պարոն Նախագահ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հանդիպման նախաձեռնության համար,- բանակցությունները սկսելու ժամանակ Բայդենին դիմել էր Ռուսաստանի առաջնորդը:- Ռուս-ամերիկյան հարաբերություններում բազմաթիվ հարցեր են կուտակվել, - ասաց Պուտինը:- Հուսով եմ, որ մեր հանդիպումն արդյունավետ կլինի»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ