News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 37-ամյա բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում,  34-ամյա տղամարդը, ընկերոջ հետ Եղեգնաձոր քաղաքում ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում նկատելով Եղեգնաձորի 37-ամյա բնակչին, ում հետ տևական ժամանակ ունեցել է լարված փոխհարաբերություններ, իջել են ավտոմեքենայից և  վիճաբանության մեջ  մտել նրա հետ։ 34-ամյա տղամարդը վիճաբանության ընթացքում բռնել է Եղեգնաձորի բնակչին, իսկ ընկերը ավտոմեքենայի բեռնախցիկից հանել է իր անվամբ հաշվառված «TG 1» տիպի որսորդական ողորկափող հրազենը,  ինչը նկատելով և իր կյանքի ու առողջության համար իրական վտանգ զգալով՝ Եղեգնաձորի բնակիչը դիմել է փախուստի: Այդ պահին 34-ամյա տղամարդը, ընկերոջից վերցնելով հանցագործության գործիք հանդիսացող վերոնշյալ զենքը, հետապնդել է Եղեգնաձորի բնակչին ու ապօրինաբար նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 20-30 մետր հեռավորությունից երեք կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի  հասցրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ նրա ընկերոջը՝ 38-34-104-րդ հոդվածի (սպանության փորձի օժանդակող) 1-ին մասով ու խափանման միջոց է կիրառվել  ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիգեն Սարգսյանի խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
Մեկ շաբաթում գրանցվել է 163 արտակարգ դեպք. 12 սպանության փորձ, 2 երկրաշարժ, 12 թունավորում. Զոհվել է 16 մարդ
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է...
Արաբական երկրները նախազգուշացրել են Դանիայում Ղուրանի այրումից հետո իսլամաֆոբիայի աճի մասին
Ծայրահեղ աջ հակամահմեդական Patrioterne Gar Live խմբավորումը Facebook-ում հեռարձակել է կադրեր․․․
Էջմիածին-Երևան ճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհից և բախվել գովազդային վահանակին․ կա զոհ
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, արգելափակումից դուրս բերել...
Բեյրութում դժգոհ ավանդատուները անկարգություններ են կազմակերպել Կենտրոնական բանկի շենքի մոտ
Ցուցարարներն անվադողեր են այրում եւ ճայթուկներ նետում հաստատության ուղղությամբ․․․
2022-ին Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու հետ կապ ունեցած անձի «Օպելի» անվադողում մեծաքանակ թմրամիջոցներ են գտել
Մնացած մասով, այդ թվում՝ թմրամիջոցների, նաև Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ դարձած թմրամիջոցների ձեռքբերման, հնարավոր այլ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ