«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, այսօր՝ հունիսի 16-ին, Վայոց ձորի Մալիշկա գյուղում հերթական հավաքի ժամանակ փոքրիկ Տիգրանի ինքնազգացողությունը վատացավ: Նա Նիկոլ Փաշինյանին սպասողներից մեկն էր:
Նրան օգնության հասան թե հավաքված մարդիկ, թե ոստիկանները: Երբ արդեն երեխան լավ էր զգում իրեն, մեկը կատակով հարցրեց. «Ճուտո լա՞վ ես»:
Իսկ ոստիկաններից մեկը կռացել եւ շոյում էր երեխային: