News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի էներգահամակարգի օպերատորը սպառողներին կոչ է արել պատրաստվել այս շաբաթ էներգիայի խնայողությանը` սաստիկ շոգի պատճառով հնարավոր խափանումները կանխելու համար, գրում է Reuters-ը:

AccuWeather-ի տվյալներով՝ սպասվում է, որ Լոս Անջելեսում չորեքշաբթիից շաբաթ օրերին ջերմաստիճանը կկազմի մոտավորապես 33 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, ինչը ավելի բարձր է, քան տարվա այս ժամանակահատվածի սովորական առավելագույնը:

Անցյալ օգոստոսի շոգը Կալիֆոռնիայի կոմունալ ծառայություններին ստիպել էր պարբերաբար անջատումներ իրականացնել, ինչի հետեւանքով ավելի քան 400 000 սպառողներ մինչեւ 2 ժամ առանց էլեկտրականության էին մնացել:

Ցանցային օպերատորը կանխատեսում է, որ պահանջարկի գագաթնակետը չորեքշաբթի 40 919 մեգավատից (ՄՎտ) կբարձրանա մինչեւ հինգշաբթի օրը 43 820 ՄՎտ-ի: Ըստ ISO-ի, առավելագույն պաշարները հինգշաբթի օրը անցել են 3300 ՄՎտ-ը՝ գերազանցելով այն ժամանակ սպասվող պաշարները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ