News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Տպավորություն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խճճվել է, նրա հայտարարությունները հակասում են իրար: Այս մասին հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով առաջին նախագահի այն հայտարարությունը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր պատերազմ է ցանկանում:  

«Սկզբում նա ասում է, որ թույլ չի տա, որ Քոչարյանը գա իշխանության, իսկ հետո ասում է, որ պատրաստ է նրա հետ կոալիցիա կազմել: Այժմ նա քննադատում է այն անձին, որը կյանքի է կոչել «Ղարաբաղը բեռ է» չարաբաստիկ հայեցակարգը, որին նա աջակցում է, իսկ այժմ ասում է, որ պետք է ազատվենք այդ մարդուց», - նշել է նա: Առաջին նախագահի քաղաքական տրամաբանությունը, նրա խոսքով, խեղվել է, ուստի «Հայաստան» դաշինքը գործնականում չի արձագանքում նրա հայտարարություններին:

«Մեր թիմը չի ցանկանում նոր պատերազմ», - ասել է նա՝ նշելով, որ պատերազմ կլինի, եթե այս իշխանությունները մնան պետության ղեկին: «Մենք տեսնում ենք, թե ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան մեզ չեն նկատում: Արժանապատիվ խաղաղության գաղափարը տեսանելի կդառնա ընտրություններից հետո առաջին իսկ օրերից:

1998 թվականից ի վեր Տեր-Պետրոսյանը Քոչարյանին մեղադրում է «պատերազմի կուսակցության» ղեկավար դառնալու մեջ, չնայած վերջինիս նախագահության շրջանը ամենախաղաղն է եղել: Այդպես կլինի նաեւ այս անգամ: Ցավում եմ, որ նա նման էժանագին մանիպուլյացիայի է դիմում», - հավելել է Սողոմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ