News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիան զգալիորեն ընդլայնել է իր դերը հյուսիսային Իրաքի ինքնավար քրդական շրջանում: Թուրքիան տասնամյակներ շարունակ, 1990-ականներից սկսած, պահպանել է իր բազաները եւ ներկայությունը տարածքում, ինչը Անկարային հնարավորություն է տվել ընդլայնել իր ներկայությունն Իրաքում՝ իրաքյան պետության թուլացմանը զուգընթաց, գրում է JPost-ը:

«Անկարան պնդում է, որ «հակաահաբեկչական պատերազմ» է մղում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ: Անկարան իր ընդլայնումն արդարացնելու համար «ահաբեկչության» մասին պատմություններ է հորինում եւ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը մեղադրում է այնպիսի միջադեպերի մեջ, որոնց հետ նա, հավանաբար, կապ չունի:

Հյուսիսային Իրաքում Թուրքիայի աճող դերի հետ կապված հետաքրքիրն այն է, որ նա չի առնչվում «ահաբեկչության» որեւէ աճի հետ: Թուրքիայում ահաբեկչություններ չկան, բայց որքան քիչ են գրոհները, այնքան Թուրքիան ավելի շատ է ներխուժում Իրաք, ինչպես նաեւ Սիրիա: Սա նշանակում է, որ պատերազմը, որը վարում է Թուրքիան, ամենայն հավանականությամբ, իրական սպառնալիքի հետ կապ չունի:

Թուրքիան, որը հաճախ մեղադրում է Իսրայելին պաղեստինցիների հետ հակամարտության համար, վարում է ամենաանհամաչափ պատերազմներից մեկը՝ օգտագործելով հսկայական կրակային հզորություն, անօդաչու թռչող սարքեր եւ անօրինական օկուպացիա՝ քուրդ գրոհայիններին հարվածելու համար, երբեմն նաեւ այն ժամանակ, երբ ենթադրյալ «ահաբեկիչները» նույնիսկ գոյություն չունեն

Սա հարցեր է առաջացնում, թե որն է Թուրքիայի իրական նպատակը...

ԱԶԿ-ն եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարգավաճում են պատերազմի եւ ճգնաժամի պայմաններում: Հրաժարվելով «հարեւանների հետ զրոյական խնդիրների» խաղաղ քաղաքականությունից՝ Էրդողանը զորահավաք էր իրականացնել Սիրիայում եւ ավելի շատ Իրաքում գործողությունների համար, ինչպես նաեւ ՔԱԿ-ի դեմ կարճատեւ պատերազմ էր վարել Թուրքիայում 2015 եւ 2016 թվականներին: Արդյունքն այն էր, որ Թուրքիան սկսեց ձերբակալել «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության անդամներին, բանտարկել քուրդ ակտիվիստներին, իսկ շուտով էթնիկակ զտումներ սկսեց Աֆրինում, անօդաչու թռչող սարքեր եւ F-16 ուղարկել Իրաքը ռմբակոծելու համար:

Անկարայի սրվող պատերազմին աջակցեցին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի թուրքամետ պաշտոնյաները: Թուրքիան նաեւ պնդում էր, որ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից աջակցվող Քրդական ինքնապաշտպանական ուժերը (YPG) կապված են ՔԱԿ-ի հետ: Թուրքիան ուժեղացրել էր իր գրոհները Սիրիայում YPG-ի դեմ, որպեսզի ստիպի ԱՄՆ-ին հեռանալ: Երբ ԱՄՆ-ը չհեռացավ, Թուրքիան ակտիվացրեց գործողությունները Իրաքում` հույս ունենալով մեկուսացնել YPG-ին եւ ՔԱԿ-ին` կտրելով Իրաքը Սիրիայից: Թուրքիան սահմանների փակման լոբբինգ իրականացրեց:

Դա բարդանում է Իրաքի հյուսիսում Քրդիստանի տարածաշրջանային կառավարության (ՔՏԿ) դերից: Քրդստանի դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) եւ Քրդստանի հայրենակցական միության կողմից ղեկավարվող ՔՏԿ-ն հաջողակ ինքնավար մարզ է՝ սեփական օդանավակայաններով եւ անվտանգության ուժերով: Թուրքիայի կողմից Իրաքում ուժեղացված մարտերը կարող են ապակայունացնել Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը եւ խարխլել նրա ինքնավարությունը: Թուրքիան, ընդլայնելով իր բազաները քրդական շրջանում, կարծես ուժեղացնում է ՔԱԿ-ի եւ ՔԴԿ-ի լարվածությունը:

Երկար տարիներ Թուրքիան դեպի Էրբիլի եւ հյուսիսային Իրաք հիմնական տնտեսական ուղին է՝ ստեղծելով բնական ընդհանուր շահեր քրդական տարածաշրջանային կառավարության եւ Թուրքիայի միջեւ: Բայց քրդերը միշտ զգուշացել են հյուսիսային Իրաքում Թուրքիայի հավակնություններից, հատկապես եթե Անկարան օգտագործել է ՔԱԿ-ի ներկայությունը իր ազդեցությունն ավելացնելու համար:

Մնում է Թուրքիայի իրական նպատակի հարցը: Նա պնդում է, որ ցանկանում է լիովին հաղթել ՔԱԿ-ին, ինչը նշանակում է ավելի շատ բազաներ: Բայց Թուրքիայի սպառնալիքները չեն ավարտվում Քանդիլով, նա ցանկանում է ռմբակոծել փախստականների «Սինջար» եւ «Մահմուր» ճամբարները եւ մեկուսացնել ու ոչնչացնել Սիրիայի քրդական շրջանը, որը կոչվում է Ռոջավա: 2019-ի աշնանը Թուրքիան ՄԱԿ-ին բացահայտ հայտարարեց, որ իրեն Սիրիայում անհրաժեշտ է «բուֆերային գոտի» կամ «անվտանգության գոտի», ուրվագծելով մի քարտեզ, որի համաձայն Թուրքիան վերահսկողության տակ կվերցնի Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող բոլոր քրդական քաղաքները, կդատարկի դրանք եւ կբնակեցնի միլիոնավոր արաբ փախստականներով:

Թուրքիան իրականացրեց Աֆրինի ամբողջական էթնիկ զտումներ՝ վտարելով 170 000 քրդերի եւ այնտեղ տեղակայելով սիրիացի արաբ եւ թուրքմեն զինյալների: ՄԱԿ-ը եւ ՆԱՏՕ-ն, որոնք 1990-ականներին դեմ էին արտահայտվում Բալկաններում նմանատիպ էթնիկ զտումներին, աջակցեցին կամ ներեցին Թուրքիայի գործողությունները:

Իրաքի հյուսիսում Թուրքիայի ռմբակոծությունները հանգեցրել են բազմաթիվ գյուղերի դատարկմանը: Բայց այստեղ Թուրքիայի նպատակը տարածքը բնակեցնելը չէ: Ավելի շուտ Թուրքիան Էրբիլին մղում է ՔԱԿ-ի հետ ավելի մեծ հակամարտության՝ հուսալով քրդական քաղաքացիական բախում առաջացնել: Նման հակամարտություն տեղի է ունեցել 1990-ականներին՝ քրդական խմբավորումների միջեւ: Թուրքիային օգուտ է, երբ քրդերը պատերազմում են միմյանց հետ, նա կարող է ձեւացնել, թե պայքարում է «ահաբեկչության» դեմ, որպեսզի ավելացնի իրենց օկուպացիան եւ իր բազաները։

Թուրքիան շատ ընդհանուր շահեր չունի Բաղդադի հետ, քանի որ Անկարան հիմնականում չի հաշտվում Իրաքում գտնվող իրանամետ աշխարհազորայինների հետ, որոնց աջակցում է Բաղդադը:

Չնայած Թուրքիան նորմալ հարաբերություններ է պահպանում Իրանի հետ, Իրաքում Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները Թուրքիային համարում են ագրեսոր: Նրանցից շատերը հիշում են այն օրերը, երբ Անկարան թույլ տվեց ԴԱԻՇ-ի տասնյակ հազարավոր անդամների ներթափանցել Սիրիա եւ ներխուժել Իրաք: Նրանք գիտեն, որ Անկարայի ռեժիմը հարմարավետ է ԴԱԻՇ-ի ոճի ջիհադականների համար, որոնք շիաների էթնիկ զտումներ են իրականացնում:

Սա նշանակում է, որ Անկարան գերադասում է, որ Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը հավասարակշռի Բաղդադին, թեկուզ՝ մոտ ապագայում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ