News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը առաջիկայում ռազմավարական կայունության վերաբերյալ համալիր երկկողմ երկխոսություն կսկսեն: Այս մասին ասվում է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի համատեղ հայտարարության մեջ՝ Ժնեւում կայացած հանդիպման արդյունքներով:

«Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ցույց տվեցին, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթացի հասնել ռազմավարական ոլորտում կանխատեսելիություն ապահովելու, զինված բախումների ռիսկերը եւ միջուկային պատերազմի սպառնալիքները նվազեցնելու իրենց համատեղ նպատակների իրագործման մեջ:

ՌՀՍ պայմանագրի վերջերս ընդլայնումը վկայում է միջուկային միջուկային սպառազինության վերահսկմանը մեր նվիրվածության մասին: Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ եւ այն երբեք չպետք է սանձազերծվի:

Այս նպատակներին հասնելու համար Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները շուտով կսկսեն ռազմավարական կայունության վերաբերյալ համալիր երկկողմ երկխոսություն, որը առարկայական եւ էներգիայով լի կլինի: Այսպիսի երկխոսության միջոցով մենք ձգտում ենք սպառազինություններիի վերահսկման եւ ռիսկերի մեղմացման ապագա միջոցառումների հիմքը դնել»,- ասված է հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ