News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը

168.am–ը գրում է. ՀՀ Կառավարությունը մայիսի 20-ին Կառավարության պահուստային ֆոնդից 2,5 միլիարդ դրամ է հատկացրել Ազգային անվտանգության ծառայությանը՝ ներքին եւ արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության ու պետության անվտանգության ապահովման, այլ պետությունների կողմից հետախուզական գործունեության կասեցման, պետական սահմանի անձեռնմխելիության ապահովման, կոռուպցիոն ռիսկերի շեշտակի նվազեցման, հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզության, հանցագործությունների դեմ պայքարի եւ պետական սահմանի պահպանության գործունեության կազմակերպման, ՀՀ անվտանգությանը սպառնացող վտանգի մասին տեղեկատվության ստացման, վերլուծման, վտանգի կանխատեսման, վտանգի կանխման ու չեզոքացման վերաբերյալ առաջարկությունների մշակման նպատակով։

Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ 2.5 միլիարդ դրամի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 8 սահմանապահ ուղեկալ։

Նշենք, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետբյուջեից այս 2.5 միլիարդ դրամի հատկացման մասին խոսեց երեկ՝ հունիսի 15-ին, Սյունիքի մարզում։

Ըստ Փաշինյանի՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զոքերը ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան հատվածում, որի երկարությունը 115 կմ է։

«Այդ հատվածում նախատեսվում է կառուցել թվով 8 ուղեկալ։ Այն հատվածները, որոնք անցել են մեր սահմանապահ զորքերի հսկողության տակ, Կառավարությունը 2.5 միլիարդ դրամ է հատկացրել, որպեսզի այդտեղ սահմանապահ ուղեկալներ կառուցվեն եւ սահմանային պահպանությունը լինի բարձր մակարդակով։ Այդտեղ արագության խնդիր ունենք, նույնիսկ ես հիմա հանձնարարում եմ, ասում եմ՝ գնացեք, ուղիղ գնեք, տարեք դրեք, բայց մի քանի ընթացակարգային խնդիրներ ունենք»,- ասել է Փաշինյանը։

 

Տպել
Ամենաշատ