News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ ինֆորմացիա չունի, թե 44–օրյա պատերազմի ժամանակ, հայկական կողմը քանի զոհ եւ գերեվարված ունի։

«8 ամիս է անցել ռազմական գործողությունների ավարտից, իսկ մենք տեղյակ չենք այդ թվերի մասին։ Սրանից ավելի խայտառակ վիճակ չի կարող լինել, դա մեծ հանցագործությունէ ոչ միայն նրանց հանդեպ, ովքեր զոհվել են, անհայտ կորել են, գերության մեջ են, այլեւ ընդհանրապես, բոլոր ուսադիրավոր մարդկանց նկատմամբ։ Բայց ամբողջ խնդիրն այն է , որ վերջնական չիմանալուց բացի, սրանք ամեն ինչ կեղծում են։ Հիշում եք՝ Առողջապահության նախարարությունը մի թիվ էր ասում զոհվածների մասին, վարչապետ կոչեցյալը երկրորդ թիվն էր ասում, եւ հետո փորձում էին դզել–փչել»,– Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ ասել է նախագահը։

Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իր հեռախոսում կա փաստաթուղթ, որը վկայում է այս իշխանությունների «շանտղության» մասին։

«Զինվորների ապահովագրության հիմնադրամը՝ ապրիլին, Կառավարությանը զեկուցել է,  որ անհայտ կորածների թիվը 1064 է: Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես։ Արա, գոնե մարդավարի դուրս գան, ասեն՝ գիտեք, մենք չենք կարողացել պարզել հստակ թիվը, ինչ–որ չափով այս հիմնադրամը տիրապետում է, եւ այսպիսի թիվ է ասում։ Լավ, ո՞նց կարելի է այդ մարդկանց նկատմամբ այդպես վերաբերվել։ Հիշո՞ւմ եք, որ Ազգային ժողովում զոհվածների մասին խոսում էր պլյուս– մինուսով։ Բա դա ստորություն չի՞, զոհվածների մասին այդպես խոսելը։ Ադրբեջանը փակել էր զոհվածների մասին տվյալները, մենք քննադատում էինք Ադրբեջանին, հիմա սրանց ի՞նչ ասենք, սա է  սրանց դեմքը։ Մեր վրդովմունքը տեղ հասցնելու միակ ձեւը՝ հունիսի 20–ի ընտրություններն են»,– ասել է Սերժ Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ