News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չկա այնպիսի խնդիր, որը ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն չկարողանան համատեղ լուծել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնեւում Բայդենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հասցեին հնչեցված՝ Արկտիկայի ռազմականացման վերաբերյալ մեղադրանքների մասին հարցին:

«Եթե բոլորս միասին՝ շահագրգիռ երկրները, եւ, գուցե, առաջին հերթին, Հյուսիսային խորհրդի անդամ երկրները, միասին աշխատենք այս խնդիրների լուծման ուղղությամբ, պարզապես չեմ կասկածում, որ կգտնենք բոլոր լուծումները: Ես չեմ տեսնում այնպիսի խնդիր, որը չկարողացանք լուծել», - նշել է նա:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում աշխարհում ռազմավարական կայունության համար՝ «ելնելով առնվազն այն փաստից, որ մենք երկու խոշորագույն միջուկային տերություններն ենք՝ եւ՛ զինամթերքի պաշարների, եւ՛ մարտագլխիկների, եւ՛ առաքման միջոցների քանակի, եւ՛ միջուկային զենքի մակարդակի, որակի եւ արդիականության տեսանկյունից»: «Մենք գիտակցում ենք այդ պատասխանատվությունը:

Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ նախագահ Բայդենը ճիշտ ժամանակին պատասխանատու որոշում է կայացրել Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագիրը հինգ տարով՝ մինչեւ 2024 թվականը երկարաձգելու մասին:

Իհարկե, հարց է առաջանում, թե ինչ է լինելու հետո: Մենք պայմանավորվեցինք, որ խորհրդակցություններ են սկսվելու միջգերատեսչական մակարդակով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ ՌԴ Արտաքին գործերի նախարարության հովանու ներքո: Աշխատանքային մակարդակով գործընկերները կորոշեն այդ պատվիրակությունների կազմը, աշխատանքի վայրը եւ հանդիպումների հաճախականությունը», - ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ