News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սալվադորը ԱՄՆ դոլարը չի փոխարինի բիթքոինով որպես վճարման օրինական միջոց: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Ալեխանդրո Սելայան՝ հավելելով, որ երկիրը դիմել է Համաշխարհային բանկ՝ բիթքոինների կարգավորումը կյանքի կոչելու համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն ստանալու համար, հաղորդել է Reuters-ը:

Սալվադորը դարձավ առաջին երկիրը, որն ընդունեց բիթքոինը որպես վճարման օրինական միջոց: Սեփական արժույթից հրաժարվելուց հետո, Սալվադորը վերջին երկու տասնամյակների ընթացքում որպես վճարման օրինական միջոց օգտագործել է ԱՄՆ դոլարը:

Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) պարզաբանել է, որ Սալվադորը չի հրաժարվելու դոլարից եւ չի փոխարինելու այն կրիպտոարժույթով:

Բյուջեի բացերը մինչեւ 2023 թվականը փակելու համար Սալվադորը ԱՄՀ-ի հետ բանակցություններ է վարում 1 միլիարդ դոլար արժողությամբ վարկային ծրագրի շուրջ:

Սալվադորը դիմել է նաեւ Համաշխարհային բանկ` բիթքոինի կանոնների եւ կիրառման տեխնիկական աջակցություն ստանալու համար, ասել է Սելայան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ