News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինին Aviators զույգ արեւային ակնոցներ է նվիրել: Այդ մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան խոսնակին:

Ըստ աղբյուրի՝ Բայդենը Randolph USA Aviators-ի արեւային ակնոց է նվիրել Պուտինին: 1978 թվականին Randolph ընկերությունը ամերիկացի զինծառայողների հետ համատեղ կործանիչ օդաչուների համար HGU-4 / P Aviator ակնոցների արտադրություն է սկսել: Այդ ժամանակվանից դրանք տրամադրվում են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զինվորականներին:

Բայդենը Պուտինին նվիրեց նաեւ Նյու Յորքից Steuben Glass-ի ամերիկյան բիզոնի բյուրեղյա քանդակ: «Այն մեր երկրի ամենահիասքանչ կաթնասուններից մեկն է, որը ուժ, միասնություն եւ տոկումութուն է մարմնավորում: 2016 թվականին այն պաշտոնապես ճանաչվել է Միացյալ Նահանգների ազգային կաթնասունը, երբ Օբամա-Բայդեն վարչակազմը օրենք ստորագրեց Բիզոնների ազգային ժառանգության մասին: Քանդակը տրվել է բալենու փայտից պատրաստված պատվանդանի վրա, որը խորհրդանշում է մեր երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին, եւ  նախագահներ Բայդենի ու Պուտինի հանդիպումը նշանավորող՝ պատվերով փորագրված հուշատախտակով», - ասել է պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ