News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «դրական» է որակել Ժնեւում ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:

«Պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ չորս ժամ տեւած հանդիպումը լավ եւ դրական էր», - ասել է նա հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Ոչ մի կտրուկ գործողություն չի ձեռնարկվել: Կային պահեր, որոնց հետ համաձայն չեմ եղել, կային պահեր, որոնց հետ Պուտինը համաձայն չի եղել, եւ մենք բարձրաձայնում էինք այդ մասին: Սակայն այս ամենը չի արվել հիպերբոլիկ մթնոլորտում», - ասել է Բայդենը:

Նա նաեւ պարզաբանել է, թե ինչու է հանդիպումը սպասվածից շուտ ավարտվել:

«Ե՞րբ են վերջին անգամ երկու պետությունների ղեկավարները երկու ժամ շարունակ դեմ առ դեմ քննարկել այդքան մանրամասնություններ: Մենք բարձրացրինք խնդիրներ, որոնք ավելի շատ ուշադրություն են պահանջում, համոզվեցինք, որ թյուրըմբռնումներ չկան: Երկու ժամ անց մենք նայեցինք միմյանց եւ հարցրինք. «Լավ, իսկ հետո՞», - նշել է Բայդենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ