News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախագահ Ջո Բայդենը կտրուկ է արձագանքել CNN-ի լրագրողի հարցին, որը նրան ճնշել է հարցնելով, թե վստահ է արդյոք ինքը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կփոխի իր պահվածքը» երկու առաջնորդների բարձր մակարդակով հանդիպումից հետո:

«Ինչո՞ւ եք այդքան համոզված, որ նա կփոխի իր պահվածքը, պարոն նախագահ»,- հարցրել է CNN-ի լրագրող Քեյթլան Քոլինզը, երբ Բայդենը հեռանալիս է եղել Ժնեւում Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսից:

«Ես համոզված չեմ,- ի պատասխան՝ բղավել է Բայդենը,- Սատանան տանի, ինչո՞ւ եք անընդհատ դա անում»: Բայդենը վերադարձել է մամուլի ներկայացուցիչների մոտ, մատը բարձրացրել օդում եւ հարցրել Քոլինզին. «Ե՞րբ ասացի, որ վստահ եմ: Ես ասացի, որ նրանց պահվածքը կփոխվի, եթե մնացած աշխարհը արձագանքի»: Բայդենը հավելել է, որ ինքը «ոչ մի բանում համոզված չէ» եւ «պարզապես փաստն է արձանագրում»:

Քոլինզը չի հանդարտվել՝ ասելով, որ Պուտինը «նախկինում չի փոխել իր պահվածքը»: «Ինչպե՞ս կարելի է դա համարել կառուցողական հանդիպում»,- հարցրել է նա Բայդենին:

Բայդենը, ակնհայտորեն հիասթափված, մատնացույց է արել Քոլինզին եւ ասել. «Եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն ոչ ճիշտ գործով եք զբաղված»:

Ավելի ուշ, նախքան նախագահական ինքնաթիռ նստելը, Բայդենը ներողություն է խնդրել ինքնատիրապետումը կորցնելու համար: «Ներողություն եմ խնդրում»,- ասել է նա, ապա ինքնաթիռի մոտ հավաքված լրագրողներին դիմել. «Դուք երբեք դրական հարցեր չեք տալիս»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ