News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

«ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ զինծառայողների վերաբերյալ «գաղտնի» փաստաթղթի մասին

ՀՀ Կառավարության որոշմամբ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ամսական 300,000 դրամ աջակցության «Կամուրջ» ծրագրի շահառուների տվյալները հրապարակված են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքում`անհայտ կորածների անվանական ցանկով։ Հետևաբար, փաստաթուղթը հանրամատչելի է և որևէ գաղտնիություն չի պարունակում։

«Կամուրջ» ծրագիրն իրականացվում է նախորդ տարվա դեկտեմբերից, և այդ պահի դրությամբ՝ անհայտ կորած զինծառայողների հարազատներն սկսել են ստանալ աջակցություն՝ մինչև վերջնական շահառու դառնալու որոշման կայացումը։ Այնուհետ՝ աճյունների գտնվելուց և նույնականացվելուց հետո, շահառուներն ստացել են զոհված անձի համար նախատեսված աջակցությունն, իսկ մյուսների վերջնական շահառու դառնալու հարցը կորոշվի սահմանված կարգով։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս գտնվել և նույնականացվել է շուրջ 700 աճյուն, հետևաբար, տարածվող` անհայտ կորածների թիվը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ավելի վաղ հայտնել էր, որ  Զինվորների ապահովագրության հիմնադրամը՝ ապրիլին, Կառավարությանը զեկուցել է,  որ անհայտ կորածների թիվը 1064 է:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ