News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փաստորեն «տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ Հայ Ազգային Կոնգրեսի հետ ուղիղ բանավեճից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը:

«Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր առաջին նախագահ Լեւոն Տե֊Պետրոսյանին բանավեճի հանրային հեռուստատեսության եթերում հունիսի 17֊ին կայանալիք բանավեճում։ Ես պատասխանել էի, որ Հայաստանի համար մի նոր նվաստացում կլինի մեր երկրի հաղթանակի խորհրդանիշ Տեր֊Պետրոսյանի եւ Հայաստանի պարտության եւ նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի միջեւ բանավեճի պատկերը։ Ես ասել էի նաեւ, որ քանի որ ես Հայաստանի հաղթանակի խորհրդանիշ չեմ եւ եթե նա շատ է ուզում բանավիճել Հայ Ազգային Կոնգրեսի հետ, պատրաստ եմ ներկայացնել Կոնգրեսին գալիք բանավեճում։

Այսօր պատասխան ստացանք Հանրային հեռուստատեսությունից, որը մերժել է մեր մասնակցությունը հունիսի 17֊ի բանավեճում։ Բացատրությունն այն է իբր, որ այդ բանավեճին կարող են մասնակցել միայն ցուցակների առաջին դեմքերը։

Նման պատասխան տվողները հավանաբար մոռացել են, որ խոսքը նախագահական ընտրությունների մասին չէ, որտեղ, իրոք, կարող էին մանակցել միայն կոնկրետ պաշտոնի համար մրցող թեկնածուները։ Գործող սահմանադրությամբ Ազգային Ժողովի ընտրությունները կուսակցությունների մրցույթ է, հետեւաբար, կուսակցությունները պետք է ունենան հավասար իրավունք մասնակցելու բանավեճին, ընդորում ընտրել այն անձին, որը կներկայացնի կուսակցությանը բանավեճում։

Փաստորեն «տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ Հայ Ազգային Կոնգրեսի հետ ուղիղ բանավեճից։ Երբեք չենք կասկածել, որ նա սարսափում է Կոնգրեսի քննադատությունից, որովհետեւ այն դուրս է հայհոյանքների հարթությունից, որում ԺՊ֊ն իրեն զգում ինչպես ձուկը ջրում, եւ հիմնված է անհերքելի փաստարկների վրա, որոնց նա պատասխան չունի»,- գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ