News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Ֆրիդրիխշեյնի շրջանում ձախ արմատականների հետ բախումների ժամանակ 60 ոստիկան տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:

Անկարգությունները սկսվել են Ռիգեր-շտրասե փողոցի վրա: Այնտեղ լքված բազմաբնակարան շենք կա, որտեղ ապրում են տարբեր ձախ միությունների ներկայացուցիչներ: Մի քանի տարի շարունակ իշխանությունները փորձում էին ազատել այն, սակայն բախվում էին արմատականների հակազդեցությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հինգշաբթի Բեռլինի օպերատիվ ծառայությունները պետք է տների ստուգում անցկացնեն Ռիեգեր-շտրասեի վրա` հրդեհային անվտանգությունը ստուգելու համար: Տան բնակիչները մտադիր չեն քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին ներս թողնել, իսկ փողոցում  այրվող անվադողերի եւ փշալարերի բարիկադներ են կանգնեցրել: Նրանք քարեր ու շշեր են նետել դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա, գրում է DPA- ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիմակավորված ավազակային հարձակում՝ Սպիտակ քաղաքում. թալանել են 59-ամյա կնոջը. shamshyan.com
Տեղում Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի բնակիչ՝ 59-ամյա Զարիկ Փ-ն ոստիկաններին…
Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի
Կատարվում է քննություն…
Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակը հրապարակել է սեռական ոտնձգությունների վերաբերյալ բողոքների մասին առաջին զեկույցը
Նրա խոսքով՝ 2021 թվականի հունվարից օրենսդիր մարմնում գրանցվել է ոչ պատշաճ վարքի 40 դեպք, այդ թվում՝ սեռական ոտնձգությունների․․․
Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած, այդ թվում՝ 5 երեխա, տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ
Չափահաս քաղաքացիներից 1-ը ստացել է ուղեղի ցնցում, մյուսը` ազդոսկրի կոտրվածք…
Իջեւանում քաղաքացին ընկել է Աղստև գետը
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Թումանյանի բաժնի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել
Թումանյանի բաժնի ոստիկանները ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ