News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ օրերս մեկնել է Մոսկվա և այնտեղ հանդիպումներ ունեցել: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք զոհվածի եղբայր, անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանին: Նա հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ իրենք Մոսկվայում մի շարք հանդիպումներ են ունեցել, իսկ թե կոնկրետ ում հետ, հրապարակելը նպատակահարմար չհամարեց:

«Արա Աբրահամյանը մեզ խոստացել էր հանդիպումներ կազմակերպել, ինչն իրականացրեց: Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք ինչպես մեր գերեվարված զինվորներին վերաբերող, այնպես էլ մի շարք այլ հարցեր: Նպատակը մեկն է՝ պետք է ճանապարհ գտնել տուն վերադարձնելու այն գերիներին, որոնց տվյալները հաստատված են, պետք է պրոցեսներն արագացնել: Այս հարցում տարբեր ուղղություններով մեզ խոստացել են օգնել: Բոլոր հանդիպումներին ծնողներն անձամբ են մասնակցել»,-եզրափակում է Արսեն Ղուկասյանը՝ նշելով, որ այցի կազմակերպման, այդ թվում՝ կեցության բոլոր ծախսերը հոգացել է Արա Աբրահամյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է…
Ամենաշատ