News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մնացել է երկու օր: Անցած տասն օրերին իշխանությունները պարզապես զբաղված են եղել միմիայն հնարավոր բոլոր մեթոդներով իրական ընդդիմադիր կուսակցություններին վարկաբեկելու փորձերով։ Մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, հասկանալով, որ բոլոր սոցհարցումներով և փորձագիտական գնահատականներով իրենց վարկանիշը զգալիորեն անկում է ապրում և փաստացի վերընտրվելու ոչ մի շանս չունեն, փորձում են կիրառել բացառապես հակաքարոզչության տակտիկան։

Վերջին մի քանի օրերին իշխանությունն իրեն սպասարկող հարթակներով ժամանակ առ ժամանակ «տեղեկություններ» է շրջանառում, թե իբր ֆավորիտ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների կողմից ընտրակաշառք է բաժանվում, ավելին՝ հրապարակվում են մեկ քվեի համար «խոստացվող» աստղաբաշխական թվերի մասին։ Ի դեպ, բոլոր այդ «լուրերը» դաշտ են նետվում «օդում կախված տեղեկություններով», «այն օրը խոսում էին», «հորեղբորս աղջկա տեգոր կնոջ սկեսուրի հարևանի շունը պատմում էր», «ես չեմ տեսել, բայց լսել եմ» մակարդակի վրա, առանց որևէ փաստի։

Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ իրավապահները մեծամասամաբ հրաժարվում են այդ թեմայով գործեր «կարել», այսինքն, մարդիկ գտնել, որոնք «կխոստովանեն», որ ընտրակաշառք են տվել կամ ստացել: Սակայն այդ ուղղությամբ իշխանությունների աշխատանքները շարունակվում են, և չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերին, հատկապես ընտրության օրը նման շոուներ սարքեն: Այս հարցում իշխանության «թելը թելում են» հիմնականում ՀԱԿ հատուկենտ ներկայացուցիչները, այսպես կոչված, սորոսականներն ու արևմտյան ֆինանսավորում ունեցող ու արտահերթին մասնակցող որոշ «միավորներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ