News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի համավարակը է «սարսափելի պատահականության» արդյունք է համարում:

Մեկնաբանելով Ուհանի լաբորատորիայից արտահոսքի տեսության հետ կապված վերջին իրադարձությունները` նա նշել է, որ, չնայած համավարակը «սարսափելի» փորձ էր, որը ավելի քան երեք միլիոն կյանք խլեց ամբողջ աշխարհում, բայց ինքը վստահ է, որ դա Չինաստանի կողմից թույլ տված պատահականություն էր:

«Ես հավատում եմ, որ դա սարսափելի դժբախտ պատահականություն էր, բայց հավատում եմ, որ դա տեղի է ունեցել լաբորատորիայից... ես իսկապես հուսով եմ եւ հավատում եմ... որ դա կոմպետենտության բացակայությունն էր»,- ասել է նա:

«Կարծում եմ ՝ որոշ մարդիկ միշտ չէ, որ համաձայն են դրա հետ: Նրանք կարծում են, որ միգուցե դա միտումնավոր է  արվել, ինչը միանգամայն սարսափելի կլինի: Բայց մենք պետք է ավելին իմանանք դրա մասին, թե ինչու է դա պատահել, ինչպես է դա տեղի ունեցել, ինչպես ինչ-որ մեկը կարող էր այդքան ոչ կոմպետենտ լինել»,- շեշտել է նա:

Դոնալդ Թրամփը նաեւ իր կարծիքն է հայտնել երիտասարդ սերնդի` կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ` նշելով, որ դա ավելորդ է համարում:

«Անկեղծ ասած, մեր բախտը բերել է, որ պատվաստանյութ ունենք, բայց իսկապես երիտասարդների պատվաստումը մի բան է, որը դուք իսկապես պետք է դադարեցնեք»,- մասնավորապես ասել է Դոնալդ Թրամփը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ