News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 2- 8-ը Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Eurasia Global» միջազգային երիտասարդական համաժողովը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:

Համաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են՝

Գործընկերություն՝ հանուն կրթության և կարողությունների /հմտությունների/ զարգացման: Մարդկային ներուժի նոր դերը:

Համագործակցություն և երիտասարդական ձեռներեցային գործընկերություն:

Կայուն զարգացում, շրջակա միջավայր, գիտակցված սպառում:

Երիտասարդության ձայնը. ժամանակակից մեդիա և հաղորդակցության միջոցներ:

Համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ բաղկացած 10 անդամներից:

Համաժողովին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդներ: Մասնակցության պարտադիր պահանջներից է ռուսերենի և անգլերենի ազատ տիրապետումը:

Երևան-Օրենբուրգ-Երևան ճանապարհածախսը հոգում է մասնակիցը, իսկ կեցության, սննդի և Օրենբուրգում տեղափոխության ծախսերը՝ հրավիրող կողմը:

Համաժողովին մասնակցել ցանկացողները մինչև 2021 թվականի հունիսի 25-ը կարող են [email protected] էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում նշել «Օրենբուրգ», «Eurasia Global» և անուն, ազգանուն) ուղարկել ինքնակենսագրական և էսսե՝ վերը նշված թեմատիկ ուղղություններից մեկի վերաբերյալ: 

Տպել
Ամենաշատ