News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիան նախատեսում է սկսել պատվաստման անձնագրերի հանձնումը մոտավորապես հուլիսի կեսից մինչեւ վերջ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ճապոնական լրատվամիջոցներին։

«Որպեսզի հանձնումը շուտ սկսենք, մենք սկզբում կտանք պատվաստման թղթե վկայականներ, բայց նաեւ կդիտարկենք դրանց հաձնման հնարավորությունը թվային ձեւաչափով»,- ասել է կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հինգշաբթի օրվա մամուլի ասուլիսում։

«Պատվաստման անձնագրերի հանձնումը կսկսվի հուլիսի կեսից մինչեւ վերջ»,- գրում են տեղական լրատվամիջոցները։

Ավելի վաղ կառավարական աղբյուրները տեղեկացրել էին, որ Ճապոնիայի իշխանությունները կխնդրեն այլ երկրներին կարանտինից ազատել այն ճանապարհորդներին, որոնք պատվաստման մասին փաստաթղթեր ունեն, կամ կրճատել կարանտինի փուլը։

Վկայականում նշված կլինեն տիրոջ անունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, պատվաստման ամսաթիվը եւ պատվաստանյութի արտադրողը ճապոներեն եւ անգլերեն։ Պատվաստման անձնագրերը կտրվեն անվճար։

Պատվաստումը Ճապոնիայում սկսել են փետրվարին բուժաշխատողներից, ապրիլին սկսել են պատվաստել 65 եւ բարձր տարիքի անձանց։ Որոշ քաղաքներում վերջերս սկսել են պատվաստել մինչեւ 65 տարեկան անձանց, որոշ ընկերություններ պատվաստում են նաեւ իրենց աշխատակիցներին։

Սակայն, չնայած պատվաստման տեմպերի ավելացմանը, Ճապոնիայում պատվաստում ստացած բնակիչների բաժինը նախկինի պես մնում է շատ ավելի ցածր, քան զարգացած այլ երկրներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ